ԵՐԵՎԱՆ, 20 հոկտեմբերի - Sputnik. Մեծ Բրիտանիայի վարչապետը պաշտոնակալությունից 44 օր անց հրաժարական է տվել։ Այդ մասին նա հայտարարել է րոպեներ առաջ։
Բրիտանական կառավարության ղեկավարը, սակայն, ընդգծել է, որ կմնա իր պաշտոնում, քանի դեռ չի ընտրվել իր իրավահաջորդը:
Բրիտանիայի նոր վարչապետի և պահպանողականների առաջնորդի ընտրությունները տեղի կունենան հաջորդ շաբաթ, հայտնել է Լիզ Թրասը:
Բրիտանական կառավարությունը ՝ Թրասի գլխավորությամբ, քննադատության է ենթարկվել տնտեսության աջակցության նոր ծրագրի և այն մտավախությունների պատճառով, որ դրա իրականացման համար կառավարությունը կավելացնի պետական պարտքի չափը:
Մեծ Բրիտանիայի վարչապետ Լիզ Թրասը, ներողություն խնդրելով, հայտարարել է, որ առայժմ մտադիր չէ լքել իր պաշտոնը կառավարության ղեկավարին պաշտոնանկ անելու կոչերի ֆոնին: