ԵՐԵՎԱՆ, 20 հոկտեմբերի – Sputnik․ Արարատի մարզում տատի ու թոռի միջև վիճաբանությունը դանակահարությամբ է ավարտվել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը։
«Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 08.15-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ անրակային շրջանի կտրած-ծակած վերքով բուժօգնության է տեղափոխվել Մասիս քաղաքի մի բնակչուհի»,- նշված է հաղորդագրության մեջ։
Ոստիկանները պարզել են, որ կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ 65-ամյա կնոջն ուսի հատվածում դանակով հարված է հասցրել 19-ամյա թոռը:
Երիտասարդը ձերբակալվել է և ներկայացվել նախաքննական մարմնին: