Մարիամ Մկրտչյանը Սարդինիայում անցկացվող շախմատի առաջնության առաջատարների շարքում է

Մարիամ Մկրտչյան. Արխիվային լուսանկար
U18 աշխարհի առաջնությունում մեր շախմատիստուհին սեպտեմբերին ֆենոմենալ արդյունք էր ցուցադրել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 հոկտեմբերի – Sputnik․ Հայ շախմատիստուհի Մարիամ Մկրտչյանն Իտալիայի Սարդինիա քաղաքում ընթացող շախմատի աշխարհի պատանեկան առաջնության առաջատարների շարքում է։ Տեղեկությունը հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան։
Ութ տուրից հետո Մկրտչյանը 6 միավորով կիսում է երկրորդից վեցերորդ տեղերը՝ ընդամենը կես միավոր զիջելով մրցաշարի միանձնյա առաջատար Բուլղարիայի ներկայացուցչին:
Մրցաշարն անցկացվում է շվեյցարական համակարգով՝ 11 տուրով, որին մասնակցում են 66 շախմատիստուհիներ:
Հիշեցնենք, որ այս տարվա սեպտեմբերին Մարիամ Մկրտչյանը հաղթել էր U18 աշխարհի առաջնությունում ՝ ցուցադրելով բացառիկ արդյունք՝ 11 հնարավորից վաստակելով 11 միավոր: