Լիզ Թրասի օգնականները փրկում էին նրան հարցազրույցից հեռավոր ազգականների «մահվան» պատրվակով

Լիզ Թրաս
Լիզ Թրասը համարվում է Մեծ Բրիտանիայի «ամենաքիչ պահանջված» վարչապետը, նրան աջակցում է բրիտանացիների ընդամենը 10%–ը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 հոկտեմբերի - Sputnik. Լիզ Թրասի օգնականները ստում էին նրա հեռավար ազգականների մահվան վերաբերյալ, որպեսզի նա կարողանա հրաժարվել անցանկալի հեռուստահարցազրույցներից։ Այս մասին հայտնում է RT–ն` հղում անելով Whitehall Recources–ին։
Ինչպես պատմել է Քիրսթի Բյուքենենը, որը եղել է ներկայիս վարչապետի խորհրդականը նրա արդարադատության նախարար եղած ժամանակ, լրագրողների հետ հանդիպումներից խուսափելու համար Լիզ Թրասը հորինում էր, որ իբր իր որևէ հարազատ է մահացել։
«Նրան ակնհայտորեն դուր չէին գալիս ԶԼՄ–ները, այդ իսկ պատճառով մենք շատ ժամանակ էինք ծախսում պատրվակներ հորինելու վրա։ Նույնիսկ «թաղում» էինք նրա հեռավոր ազգականներին, որպեսզի նա չներկայանա Բի–Բի–Սի–ի Question Time թոկ-շոուին։ Խոսքը ընտանիքի երկրորդական անդամների մասին է` հորաքույրների, մորաքույրների և նրանց երեխաների», – խոստովանել է Բյուքենենը։
Այսօր Բրիտանիայի կառավարությունն ի դեմս Թրասի քննադատության կենտրոնում է հայտնվել տնտեսությանն աջակցելու նոր ծրագրի ու այն մտավախությունների պատճառով, որ դրա իրագործման համար կառավարությունը կավելացնի պետական պարտքի չափը։ Մեծ Բրիտանիայի վարչապետ Լիզ Թրասը, ներողություն հայցելով, հայտարարել է, որ դեռ մտադիր չէ լքել իր պաշտոնը՝ ի հեճուկս նախարարների կաբինետի ղեկավարին պաշտոնանկ անելու կոչերի։