Իրանը դեմ է օտարերկյա ներկայացուցիչների ներկայությանը տարածաշրջանում. Հոսեյն Աբդոլլահիան

Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը
Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանն ու Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը քննարկել են երկու երկրների միջև առևտրաշրջանառության հարցերը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 հոկտեմբերի – Sputnik. Իրանը դեմ է օտարերկյա ուժերի ներկայությանը տարածաշրջանում։ Այս մասին հայտարարեց պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։

«Իրանական կողմը յուրաքանչյուր փոփոխություն պատմական սահմաններում չի ընդունելու, դա մեր կարմիր գիծն է։ Կձեռնարկենք բոլոր քայլերը, որը կդիմակայի անգամ նման մտադրությանը»,– նշեց Իրանի ԱԳ նախարարը։

Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը հավելեց նաև, որ իրանական կողմը կարևորում է տարածաշրջանի երկրների գործունեությունը և օրինակ բերեց «3+3» պլատֆորմը։
Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը նշեց նաև, որ Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ քննարկել է երկու երկրների առևտրաշրջանառությունը վերաբերող հարցեր։
«Նախկինում մեր առևտրաշրջանառությունը 700 մլն դոլարի էր հասնում, պայմանավորվել ենք, որ այն շուտով կհասնի 1 մլրդ դոլարի։ Պոտենցիալը կա, կարող ենք դրանից էլ անցնենք։,– նշեց նախարարը։
Հուսով ենք՝ Հնդկաստանը ևս կհետաքրքրվի Պարսից ծոց-Սև ծով միջանցքով. Արարատ Միրզոյան
Նա հավելեց նաև, որ Կապանում հյուպատոսության բացումը էլ ավելի դյուրին կդարձնի երկու երկրների համագործակցությունը։