ԵՐԵՎԱՆ, 20 հոկտեմբերի – Sputnik․ Բելառուսական կողմը շահագրգռված է Հայաստանի տարածքում վերելակների արտադրություն սկսելու հարցում։ Այս մասին հայտարարել է Բելառուսի վարչապետ Ռոման Գոլովչենկոն ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ընթացքում։
«Մենք քննարկում ենք մեքենաշինության ոլորտում համագործակցության, համատեղ արտադրությունների ստեղծման հարցերը։ Բելառուսական արտադրող «Մոգիլևլիֆտմաշը» հանդես է եկել Հայաստանի տարածքում վերելակների արտադրություն սկսելու նախաձեռնությամբ»,-ասել է Գոլովչենկոն։
Հիշեցնենք, որ Բելառուսի վարչապետն այսօր ժամանել է Երևան՝ մասնակցելու Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին, որն անցկացվելու է հոկտեմբերի 20–ին և 21–ին։