Հաստատվել է ԵԱՏՄ տարածքում շոկոլադի ստանդարտը. նախարար Նազարենկո

Վիկտոր Նազարենկո
Ամբողջ աշխարհում շոկոլադե արտադրանքի համար միասնական ստանդարտ մինչև օրս չկա։ ԵՏՀ-ում աշխատում են իրավիճակը հստակեցնելու ուղղությամբ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 հոկտեմբերի - Sputnik. Եվրասիական տնտեսական հանձնաժողովը (ԵՏՀ) սահմանել է շոկոլադի ստանդարտները, որոնք վերաբերում են ինչպես ԵԱՏՄ տարածքում դրա արտադրությանը, այնպես էլ իրացմանը։ Այս որոշման մասին Sputnik Արմենիայի մուլտիմեդիա մամուլի կենտրոնում կայացած մամուլի ասուլիսի ժամանալ հայտնել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի տեխնիկական կարգավորման նախարար Վիկտոր Նազարենկոն։
Ըստ հաստատված ստանդարտի, շոկոլադը պետք է պարունակի կակաոյի ընդհանուր չոր մնացորդի առնվազն 35 տոկոսը։ Այդ թվում 18 կամ ավելի տոկոս կակաոյի յուղ և 14 կամ ավելի տոկոս յուղազերծված չոր կակաոյի մնացորդ:
Նազարենկոն նշել է, որ շոկոլադի թեմայով բանավեճն ընթանում է արդեն տասնամյակներ շարունակ։ Յուրաքանչյուր երկրում շոկոլադ ասելով իրենց արտադրանքն են հասկանում։ Եվ եթե վերցնենք շուկան, առևտրային ցանցերը, շրջանառության ոլորտը, ապա այնտեղ «շոկոլադ» անվան տակ կարող ենք ամենատարբեր ապրանքներ, տարբեր բաղադրիչներ գտնել։
«Այստեղ վեճերը վերաբերում են ոչ այնքան անվտանգությանը, որքան նույնականացմանը»,-նշեց նախարարը։
Նրա խոսքով` որոշումն ընդունվել է ԵՏՀ լիազոր մարմինների մասնակցությամբ բազմաթիվ նիստերի արդյունքների հիման վրա և առաջիկայում կքննարկվի հանձնաժողովի խորհրդում։
«Եթե 35 տոկոս է՝ անվանեք շոկոլադ, եթե 25 տոկոս է՝ շոկոլադե արտադրանք։ Եթե ավելի ցածր է` խնդրում եմ, անվանեք հրուշակագործական արտադրանք, ինչպես ուզում եք անվանեք, բայց ոչ շոկոլադ»,-ընդգծեց Նազարենկոն։
Պուտինը վավերացրել է ԵԱՏՄ-ում ապրանքների տարանցման վճարումները պարզեցնելու համաձայնագիրը
Ընդունված որոշումը թույլ կտա ԵԱՏՄ տարածքում գործող ձեռնարկությունները կարգավորել որակյալ արտադրանքի թողարկման համար, ինչպես նաև կսահմանափակի կեղծված շոկոլադի ներմուծումը Միության երկրներ։