Ղազախստանի ռազմական ոստիկանության պատվիրակությունն այցելել է Ծիծեռնակաբերդ

Ղազախստանի ռազմական ոստիկանության պատվիրակությունն այցելել է Ծիծեռնակաբերդ
Ղազախստանի ռազմական ոստիկանության պատվիրակությունը Հայաստանում է եղել հոկտեմբերի 17-19-ը՝ 2 հանրապետությունների պաշտպանության նախարարությունների երկկողմ համագործակցության շրջանակում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 հոկտեմբերի - Sputnik. Հայաստանի Հանրապետություն այցելած Ղազախստանի ռազմական ոստիկանության պատվիրակությունը ՀՀ ՊՆ ՌՈ պետի և այլ ծառայողների հետ քննարկել են երկկողմ համագործակցության և փորձի փոխանակման հետ կապված մի շարք հարցեր, կարևորել նմանօրինակ հանդիպումները: Տեղեկությունը հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։
Հայաստանում էր Ղազախստանի ռազմական ոստիկանության պատվիրակությունը
Ղազախստանի զինված ուժերի ռազմական ոստիկանության պատվիրակությունը Հայաստանում է եղել հոկտեմբերի 17-19-ը՝ Հայաստանի և Ղազախստանի հանրապետությունների պաշտպանության նախարարությունների երկկողմ համագործակցության շրջանակում։
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի պատվիրակությունն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
Պատվիրակության անդամներին, ՀՀ-ում ՂՀ ռազմական կցորդ, գնդապետ Կ. Օրիմբաևի ուղեկցությամբ, ընդունել է ՀՀ ՊՆ ՌՈ պետ, գեներալ-մայոր Աշոտ Զաքարյանը:
Այցի շրջանակում ՂՀ ռազմական ոստիկանության պատվիրակությունն այցելել է նաև Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության նահատակների հիշատակին:
Հայաստանում էր Ղազախստանի ռազմական ոստիկանության պատվիրակությունը