Գերմանիայում ամբողջությամբ այրվել է այն հյուրանոցը, որտեղ տեղակայված էին ուկրաինացիները

Գերմանիայի ոստիկանություն. Արխիվային լուսանկար
Իրավապահները ենթադրում են, որ բռնկման պատճառը կարող է դիտավորյալ հրկիզումը լինել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 հոկտեմբերի - Sputnik. Գերմանիայի Ֆեդերատիվ Դաշնությունում ամբողջությամբ այվել է այն հյուրանոցը, որտեղ տեղակայված էին Ուկրաինայի փախստականները։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով տեղի ոստիկանությանը։
Միջադեպը տեղի է ունեցել Գրոս Շրյոմքենդորֆ շրջանում։ Հայտնում են, որ հյուրանոցի բոլոր բնակիչները հասցրել են ժամանակին տարհանվել, և ոչ ոք չի տուժել։
«Հյուրանոցը ծառայել է որպես ուկրաինացի փախստականների տեղակայման վայր։ Ոստիկանությանը ենթադրում է՝ դիտավորյալ հրկիզում է եղել։ Վիսմար քաղաքի քրեական հետախուզության ծառայությունը տեղում է»,- ասված է հաղորդագրությունում։
Հրշեջներին հաջողվել է մարել հրդեհը, սակայն շենքը գրեթե ամբողջությամբ ավերվել է։
Հրկիզման վարկածի հետ կապվածասում է այն, որ հրդեհի օրը ոստիկանությունը եկել է հյուրանոցի մոտ, քանի որ այնտեղ հայտնաբերվել է մի ցուցանակ՝ նացիստական խորհրդանիշներով։