Երևանում ոչ սթափ վարորդի «ԿամԱԶ»–ը բախվել է ծառին, վնասել գազատարը և կայանված 2 ավտոմեքենա

Աղբատարի կողաշրջման արդյունքում վնասվել են նաև փայտե և բետոնե էլեկտրասյուներ, ինչպես նաև երկու մարդատար ավտոմեքենա։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 հոկտեմբերի – Sputnik. Երևանի Խորենացի փողոցում, գիշերը 02։35-ի սահմաններում, Խաչատուր Վարդանյանը իր վարած «ԿամԱԶ» մակնիշի աղբատար ավտոմեքենայով դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել ծառին, և կողաշրջվել։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։
««ԿամԱԶ»–ն այնուհետև տապալել է ծառը, ապա առաջ ընթանալով՝ կոտրել գազատար մի քանի խողովակ, բազալտե եզրաքարերն ու բախվել Հրաչիկ Համբարյանին պատկանող «VAZ 2106» մակնիշի և Արմեն Դավթյանին պատկանող «Mini Cooper» մակնիշի կայանված ավտոմեքենաներին։ Վնասվել են նաև մայթին տեղադրված փայտե և բետոնե էլեկտրասյուները»,–գրում է կայքը։
Վարորդները տեղում ենթարկվել են սթափութան փոձաքննության։ Պարզվել է, որ աղբատար «ԿամԱԶ»-ի վարորդը եղել է ոչ սթափ։
«ԿամԱԶ»–ների թեման հանգիստ չի տալիս պատգամավորներին. նրանք 2 օրինագիծ են պատրաստել
«Գազպրոմը» ժամանակավորապես դարարեցրել է նշված փողոցի գազամատակարարումը, ամբողջ գիշեր մասնագետները աշխատանքներ են կատարել վթարը վերացնելու համար։
Վթարի հետևանքով տուժածներ չկան։