Ձմեռային զորակոչը կմեկնարկի 2023թ-ի հունվարի 9-ից

Կառավարությունը հաստատեց ձմեռային զորակոչի ժամանակացույցը։ Ժամկետային զինծառայողների զորացրումը կկատարվի օրացույցային ժամկետին համապատասխան։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 հոկտեմբերի - Sputnik. ՀՀ կառավարությունը հաստատեց ձմեռային զորակոչի ժամանակացույցը։
Գործադրի այսօրվա նիստում ընդունված որոշմամբ` նախատեսվում է ԶՈւ համալրումը` զորակոչը, իրականացնել 2023թ-ի հունվարի 9-ից մինչև հունվարի 31-ը, իսկ պարտադիր զինվորական ծառայություն անցած զինծառայողների զորացրումը` փետրվարի 8-ից մինչև մարտի 31-ը ներառյալ։
Ժամանակացույցը սահմանվել է 2021թ-ին իրականացված զորակոչի ժամկետներին համապատասխան։ 2023թ-ին զորացրվող ժամկետային զինծառայողները 2 տարի առաջ զորակոչվել են հենց փետրվարի 8-ից մարտի 31-ը։