Երևանում՝ Դավթաշենի կամրջի տակ, դիեր են հայտնաբերվել

Դավիթաշենի կամուրջը. Արխիվային լուսանկար
Դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ սպանություններ հատկանիշներով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 հոկտեմբերի - Sputnik. Այսօր՝ ժամը 22։30-ի սահմաններում, ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել, որ Երևանում՝ Դավթաշենի կամրջի տակ, դիեր կան, հայտնում է Shamshyan.com-ը։
Դեպքի վայր ժամանած շտապօգնության բրիգադն արձանագրել է 2 տղամարդու մահը։
Դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ սպանություններ հատկանիշներով։
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածների ինքնությունը։