ԵՐԵՎԱՆ, 20 հոկտեմբերի – Sputnik. Դարդանելի նեղուցը թանձր մառախուղի պատճառով ժամանակավորապես փակ է նավերի երթևեկության համար։ Այս մասին հայտնում է TRT Haber–ը։
«Դարդանելի նեղուցը թանձր մառախուղի պատճառով երկկողմանի փակ է տարանցիկ նավերի անցման համար։ Առավոտյան ուժեղացած մառախուղը ծովում տեսանելիության խնդիր է առաջացրել», – ասվում է հաղորդագրության մեջ։
Չանաքքալեի նեղուցի նավերի երթևեկության վարչությունը ռադիոյով նախազգուշացրել է նավերի կապիտաններին հյուսիսից և հարավից մուտք գործելու անհրաժեշտության մասին։ Նավագնացությունը կվերականգնվի եղանակային պայմանների բարելավումից հետո։
Նշենք, որ Դարդանելի նեղուցը Էգեյան ծովը կապում է Մարմարի ծովի հետ, իսկ Բոսֆորի հետ միասին` Սև ծովի։ Դարդանելի նեղուցով միջինում օրական ավելի քան 100 նավ է անցնում։