Ազատ Գևորգյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության պետ

Ազատ Գևորգյանը արդարադատության առաջին դասի խորհրդական է։ 38 տարեկան է, ամուսնացած է, ունի երկու երեխա։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 հոկտեմբերի – Sputnik. Ազատ Գևորգյանը նշանակվել է Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության պետ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՔԿ մամուլի ծառայությունը։
ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի հրամանով նա ավելի վաղ ազատվել է քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչությունների գործունեության վերահսկողության գլխավոր վարչության պետի պաշտոնից:
Ազատ Գևորգյանը արդարադատության առաջին դասի խորհրդական է։ 38 տարեկան է, ամուսնացած է, ունի երկու երեխա։
Հովհաննես Վարդանյանը նշանակվել է ՀՀ ԶՈւ ավիացիայի պետ-վարչության պետ