ԱՄՆ-ն հեռու է Իրանի հետ միջուկային գործարքին վերադառնալուց. Սպիտակ տուն

Ջոն Կիրբի. Արխիվային լուսանկար
ԱՄՆ - ը փաստացի կորցրել է հետաքրքրությունը Համատեղ համապարփակ գործողությունների ծրագրի վերականգնման շուրջ բանակցությունների նկատմամբ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 հոկտեմբերի – Sputnik․ ԱՄՆ-ն հեռու է մնում Իրանի հետ միջուկային գործարքին վերադառնալուց։ Հայտարարել է Ազգային անվտանգության խորհրդում ռազմավարական հաղորդակցության համակարգող Ջոն Կիրբին:
Կիրբին նշել է, որ Համատեղ համապարփակ գործողությունների ծրագրի վերադառնալու հեռանկարներն այնքան աղոտ են, որ այդ պատճառով Սպիտակ տան վարչակազմը ներկայումս չի էլ կենտրոնանում այդ հարցի վրա:
Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել էր, որ ԱՄՆ-ն փաստացի կորցրել է հետաքրքրությունը Համատեղ համապարփակ գործողությունների ծրագրի վերականգնման շուրջ բանակցությունների նկատմամբ և մտադիր է կենտրոնանալ Իրանում հակակառավարական գործունեությանը աջակցելու վրա:
2015 թվականին Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Չինաստանը, Ռուսաստանը, ԱՄՆ–ն, Ֆրանսիան և Իրանը միջուկային գործարք կնքեցին` Համատեղ համապարփակ գործողությունների ծրագիր, որը պատժամիջոցների չեղարկում էր ենթադրում Իրանի միջուկային ծրագրի սահմանափակման դիմաց։
ՌԴ-ի և Իրանի ԱԳ նախարարները քննարկել են միջուկային գործարքի, Ուկրաինայի խնդիրները
2018 թվականի մայիսին ԱՄՆ այն ժամանակվա նախագահ Դոնալդ Թրամփը որոշում կայացրեց դուրս գալ Համատեղ համապարփակ գործողությունների ծրագրից և վերականգնել պատժամիջոցները Թեհրանի նկատմամբ։ Ի պատասխան Իրանը հայտարարեց համաձայնագրի շրջանակում փուլ առ փուլ իր պարտավորությունների կրճատման մասին` հրաժարվելով սահմանափակումներից միջուկային ուսումնասիրությունների, ցենտրիֆուգների և ուրանի հարստացման մակարդակի հարցում։