ԱԽ քարտուղարը բրիտանացի գեներալի հետ քննարկել է համագործակցության հեռանկարները

Արմեն Գրիգորյանն ընդունել է Արևելյան Եվրոպայում բրիտանական պաշտպանական բաժանմունքի ղեկավար, ավիացիայի կոմանդոր (գեներալ) Փիթ Քրաքֆորդի ղեկավարած պատվիրակությանը
Արմեն Գրիգորյանն ընդգծել է, որ Հայաստանը նպատակադրված է հասնելու տարածաշրջանում կայուն անվտանգային միջավայրի ձևավորմանը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 հոկտեմբերի – Sputnik․ ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն այսօր հանդիպել է Արևելյան Եվրոպայում բրիտանական պաշտպանական բաժանմունքի ղեկավար, ավիացիայի կոմանդոր (գեներալ) Փիթ Քրաքֆորդի ղեկավարած պատվիրակության հետ: Տեղեկությունը հայտնում է ԱԽ մամուլի ծառայությունը։
Ներկա է եղել նաև Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպան Ջոն Գալագերը:
ԱԽ քարտուղարը վստահություն է հայտնել, որ երկկողմ համագործակցության համար լայն հնարավորություններ են առկա:
Նիկոլ Փաշինյանն Անվտանգության խորհրդի նիստ է անցկացրել
«Կողմերը քննարկել են տարածաշրջանային անվտանգային իրավիճակը, ինչի շրջանակներում Ա. Գրիգորյանը ներկայացրել է սեպտեմբերի 13-ին ադրբեջանական զորքերի կողմից սանձազերծված ագրեսիան և դրա հետևանքները»,- նշված է հաղորդագրության մեջ։
Քննարկվել են անվտանգության ոլորտում համագործակցության հեռանկարները և ուղիները: