Ուժի մեջ են մտնում Իրանի դեմ ԵՄ նոր պատժամիջոցները

Սահմանափակումները ԵՄ երկրներ այցելելու արգելք են նախատեսում։ Դրանից բացի տարածքում բոլոր ակտիվները կսառեցվեն։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 հոկտեմբերի – Sputnik. Իրանի դեմ ԵՄ–ի նոր պատժամիջոցները, որոնք կիրառվել էին իբր Ռուսաստանին անօդաչուների մատակարարման պատճառով, ուժի մեջ կմտնեն այսօր` հոկտեմբերի 20–ին։ Այս մասին հայտնել են ԵՄ–ում Չեխիայի (միությունում ներկայիս նախագահ) ներկայացուցչությունից։
«Ռեկորդային ժամկետում` երեք օր քննարկելուց հետո, ԵՄ երկրների մշտական ներկայացուցիչները համաձայնեցրել են պատժամիջոցները իրանական անօդաչուներ մատակարարող ընկերությունների դեմ։ Գրավոր գործընթացն ավարտվել է, պատժամիջոցներն ուժի մեջ կմտնեն այսօր պաշտոնական ամսագրում հրապարակվելուց հետո», – ասվում է Չեխիայի նախագահության թվիթերյան հաղորդագրության մեջ։
ԵՄ խորհրդում պարզաբանել են նաև, որ պատժամիջոցները կտարածվեն երեք ֆիզիկական անձի և մեկ կազմակերպության վրա։
Բացի այդ, նախկինում եվրոպական պատժամիջոցների տակ հայտնված ևս 4 ընկերությունների դեպքում կընդլայնվեն սահմանափակումները։