Ադրբեջանական ագրեսիան աշնանացան ցորենի ցանքի հետ կապված խնդիրներ է առաջացրել

Ցորենի արտ
Գյուղացիական տնտեսությունները չեն հասցրել տեղավորվել Էկոնոմիկայի նախարարության հետ կնքված սուբսիդիոն պայմանագրերում նշված ժամկետներում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 հոկտեմբերի - Sputnik. Սեպտեմբերի 13-14-ի ադրբեջանական ագրեսիայի հետևանքով Հայաստանի մի շարք բնակավայրերում աշնանացան ցորենի ցանքի հետ կապված խնդիրներ են առաջացել։
Մասնավորապես` գյուղացիական տնտեսությունները չեն հասցրել տեղավորվել Էկոնոմիկայի նախարարության հետ կնքված սուբսիդիոն պայմանագրերում նշված ժամկետներում։
Խնդրի լուծման համար նախարարությունն առաջարկել, կառավարությունն էլ այսօրվա նիստում հաստատել է ժամկետներ փոփոխության մասին որոշում` համայնքներին ու համայնքների բնակիչներին ծրագրին դիմելու, պայմանագրերի կնքման ցանք իրականացնելու հավելյալ ժամանակ տրամադրելով։
Նշենք, որ 2021թ–ից կառավարությունը մինչև 70%-ով սուբսիդավորում է բարձրորակ գարնանացան և աշնանացան ցորենի սերմերի ձեռքբերումը։