35 մլրդ դրամ` ՊՆ-ի շենք-շինությունների շինարարության համար

ՀՀ ՊՆ
Թե ինչ շինարարության մասին է խոսքը, կառավարության կայքում հրապարակված նախագծով չի բացահայտվում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 հոկտեմբերի - Sputnik. ՀՀ կառավարության այսօրվա նիստում ընդունված որոշմամբ պաշտպանության նախարարությանը հատկացվել է 35 մլրդ դրամ` շենքերի ու շինությունների շինարարության նպատակով։
Որոշումը գործադիրն ընդունել է առանց զեկուցման ու քննարկման։ Թե ինչ շինարարության մասին է խոսքը, կառավարության կայքում հրապարակված նախագծով ևս չի բացահայտվում։
Նշվում է, որ այս գումարը հատկացվելու է 2022 թվականի պետական բյուջեով ՊՆ-ին հատկացված միջոցներից։ Նախագծի համաձայն` քանի որ այդ գումարը «պաշտպանության նախարարության շենքային պայմանների բարելավում» հոդվածով նախատեսված չէ, այն «Շենքերի և շինությունների շինարարություն» հոդվածին կփոխանցվի «ՀՀ պաշտպանության ապահովում» ծրագրի ընդհանուր բյուջեից։
Նախագիծը մշակվել է ՀՀ պաշտպանության նախարարության կողմից` առանց հասարակական քննարկման փուլի։