ԵՐԵՎԱՆ, 19 հոկտեմբերի – Sputnik. Ուկրաինական զորքերը ամերիկյան HIMARS համազարկային կրակի ռեակտիվ համակարգերով հարված են հասցրել Էներգոդարի քաղաքապետարանին։ Տեղեկությունը հայտնում է քաղաքի վարչակազմի մամուլի ծառայությունը։
Քաղաքի գնդակոծությունը սկսվել է անցած գիշեր։
«Կիևի նեոնացիստները ահաբեկչական գործողություն են իրականացրել Էներգոդար քաղաքի խաղաղ բնակիչների դեմ։ Ահաբեկիչները հարված են հասցրել քաղաքապետարանին HIMARS համազարկային կրակի ռեակտիվ համակարգերով», - նշված է հաղորդագրության մեջ։
Վարչակազմի տվյալներով՝ նմանատիպ հրթիռներով հարված է հասցվել քաղաքացիական ենթակառուցվածքի օբյեկտներին: Վնասվել է քաղաքի մուտքի կամուրջը, ինչպես նաև «Լուչ» ենթակայանը։ Տուժածներ չկան։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 237-րդ օրը։