Սպառողական արտադրանքի անվտանգությունը՝ եվրասիական ինտեգրման ուշադրության կենտրոնում

Վիկտոր Նազարենկո. Արխիվային լուսանկար
Հոկտեմբերի 20-21-ին Երևանում տեղի կունենա Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստ՝ ԵԱՏՄ երկրների կառավարությունների ղեկավարների մասնակցությամբ։ Միջկառավարական խորհրդի նիստի ընթացքում հատուկ ուշադրություն է դարձվելու նաև սպառողական արտադրանքի անվտանգության հարցերին։
Sputnik
Ինչպե՞ս է ԵԱՏՄ երկրների արդյունաբերությունը հաղթահարում պատժամիջոցների և սահմանափակող միջոցների հետևանքով առաջացած դժվարությունները։ Արտադրանքի անվտանգության ի՞նչ հարցեր են լուծվում մեքենաշինության ոլորտում: Ի՞նչ է փոխվել ավտոմեքենաների, մանկական խաղալիքների, շոկոլադի անվտանգ սպառողական բնութագրերի պահանջների մեջ: Ինչպե՞ս է լուծվում հակաբիոտիկների նորմավորման հարցը:
Այս և այլ հարցերին հոկտեմբերի 20-ին, ժամը 14.00-ին Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում կպատասխանի Եվրասիական տնտեսական հանձնաժողովի տեխնիկական կարգավորման նախարար Վիկտոր Նազարենկոն։
Ասուլիսը կհեռարձակվի նաև VK-ում և Rutube-ում:
Հարցերը կարող եք ուղարկել նաև v.aloyan@sputniknews.com էլեկտրոնային հասցեին, ինչպես նաև կարող եք գրել @Vardan_Aloyan Telegram ալիքով: Հեռ.` +374(98)180-626, +374(91)42-12-35։
Հասցե՝ ք. Երևան, Ամիրյան 4/7, «Իմպերիում պլազա» բիզնես-կենտրոնի շենք, 4-րդ հարկ։