«Ռոսսոտրուդնիչեստվոն» Հայաստանի սահմանամերձ բնակավայրերում կրթական ծրագիր է իրականացնում

Հայաստանում «Ռոսսոտրուդնիչեստվոյի» գործունեության հիմնական ուղղություններից է ռուսաց լեզվի և ռուսական կրթության խթանումը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 հոկտեմբերի - Sputnik. «Ռոսսոտրուդնիչեստվոն» մարդասիրական և կրթական ծրագիր է իրականացնում Սյունիքի մարզի սահմանամերձ հայկական դպրոցներում։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել են մարկետինգային հաղորդակցությունների գործակալությունից:
«Հայաստանի սահմանամերձ Սյունիքի մարզում Ռուսական տան աշխատակիցները (Հայաստանում «Ռոսսոտրուդնիչեստվոյի» ներկայացուցչություն) մարդասիրական արշավ են իրականացրել։ Մեղրու, Ագարակի, Կապանի, Քաջարանի, Գորիսի և Սիսիանի միջնակարգ դպրոցների երեխաները թեստավորում են անցել, ինչն ապագայում կօգնի նրանց կողմնորոշվել մասնագիտության հարցում»,-ասված է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ Հայաստանում «Ռոսսոտրուդնիչեստվոյի» գործունեության գլխավոր ուղղություններից մեկը ռուսաց լեզվի և ռուսական կրթության խթանումն է։
ԱՊՀ երկրների ԶԼՄ-ները 2023 թվականին ռուսաց լեզվին աջակցելու արշավ են ծավալելու
«Հենց այդ պատճառով էլ կարևորագույն նախագծերից մեկն իրավամբ կարելի է համարել մարդասիրական արշավը Հայաստանի սահմանամերձ դպրոցներ։ Փոքր քաղաքները, ըստ Երևանում «Ռոսսոտրուդնիչեստվոյի» ներկայացուցչության ղեկավար Վադիմ Ֆեֆիլովի, մարդասիրական աջակցության կարիք ունեն` ինչպես տեղեկատվական, այնպես էլ նյութական։ Պարբերաբար դպրոց են բերում ռուսական ուսումնական ձեռնարկներ և գեղարվեստական գրականություն»,-հայտարարել են գործակալությունում։
Հաղորդագրության մեջ սավում է, որ Ռուսաստանը մարդասիրական նախագծերի շրջանակներում ավելացնում է Հայաստանի հետ մշակութային-հումանիտար կապերը։ Ռուսերենը որպես ազգամիջյան հաղորդակցության գործիք հանրահռչակելը երկկողմ փոխգործակցության առաջնահերթություններից է:
Հայաստանը ՅՈւՆԵՍԿՕ-ում պաշտպանել է ռուսաց լեզվի համաշխարհային օր հռչակելու գաղափարը