Ռուս մասնագետները որոնողափրկարարական շների վարժեցման դասընթացներ կանցկացնեն Հայաստանում

Ռուս մասնագետները որոնողափրկարարական շների վարժեցման դասընթացներ կանցկացնեն Հայաստանում
Դասընթացը վարում են Ռուսաստանի փրկարարների միության Ստավրոպոլի մասնաճյուղի միջազգային կարգի փրկարար Սերգեյ Պիվովարովը և ՌԴ ԱԻՆ որոնողափրկարարական ծառայության գծով մրցավար, կինոլոգիական սպորտի հրահանգիչ Կոնստանտին Բոլտունսկիյը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 հոկտեմբերի - Sputnik. Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնը հոկտեմբերի 10-ից նոյեմբերի 5-ը «Փրկարարական ծառայության կինոլոգիական հաշվարկների ուսուցանում» ծրագրով դասընթացներ է անցկացնում։
Տեղեկությունը հայտնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից։
Դասընթացներին մասնակցում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության փրկարարական ուժերի վարչության «Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի» ջոկատի 6 կինոլոգիական հաշվարկներ։
Ռուս մասնագետները որոնողափրկարարական շների վարժեցման դասընթացներ կանցկացնեն Հայաստանում
Հաղորդագրությոնում նշվում է, որ միջոցառման նպատակն է բնական և տեխնածին միջավայրում զոհերի որոնման ու հայտնաբերմանը պատրաստության ուսուցումը. հիմնական ուղղվածությունը լինելու է փլատակներում շների որոնողական հմտությունների կատարելագործումը:
Դասընթացը վարում են Ռուսաստանի փրկարարների միության Ստավրոպոլի մասնաճյուղի միջազգային կարգի փրկարար Սերգեյ Պիվովարովը և ՌԴ ԱԻՆ որոնողափրկարարական ծառայության գծով մրցավար, կինոլոգիական սպորտի հրահանգիչ Կոնստանտին Բոլտունսկիյը:
Ռուս մասնագետները որոնողափրկարարական շների վարժեցման դասընթացներ կանցկացնեն Հայաստանում
Ռուս մասնագետները կանցկացնեն որոնողափրկարարական շների վարժեցման տեսական ու գործնական դասընթացներ: