ՌԴ միգրացիոն քաղաքականությունը մինչև տարեվերջ կփոխվի. Պատրուշև

Ըստ Պատրուշևի` հայեցակարգում փոփոխությունների անհրաժեշտությունը պայմանավորված է Ռուսաստանի միգրացիոն ոլորտում առկա իրավիճակով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 հոկտեմբերի – Sputnik. Ռուսաստանում անհրաժեշտություն է առաջացել հստակեցնել միգրացիայի ոլորտում պետական իշխանության մարմինների առաջնահերթ խնդիրները. մինչև տարեվերջ փոփոխություններ կարվեն պետական միգրացիոն քաղաքականության հայեցակարգում։ Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ ԱԽ քարտուղար Նիկոլայ Պատրուշևը։
ԱՊՀ հատուկ ծառայությունները պետք է միասին հակազդեն Ուկրաինայից զենքի արտահոսքին. Պատրուշև
Նրա խոսքով` իրավիճակը Ռուսաստանի միգրացիոն ոլորտում փոխվել է, այդ իսկ պատճառով անհրաժեշտություն է առաջացել հստակեցնել միգրացիայի ոլորտում պետական իշխանության մարմինների առաջնահերթ խնդիրները։
«Անվտանգության խորհրդի նիստին որոշվել է մինչև 2022 թվականի վերջ փոփոխություններ անել 2019-2025 թվականների ՌԴ պետական միգրացիոն քաղաքականության գործող հայեցակարգում, ինչպես նաև շտկված հայեցակարգերի իրագործման կոնկրետ միջոցառումների ծրագիր նախապատրաստել», – ասել է Պատրուշևը։
Այսօր ՌԴ ԱԽ նիստին, որը վարում էր նախագահ Վլադիմիր Պուտինը, քննարկվում էին ՌԴ–ի ազգային անվտանգության առաջ ծառացած նոր մարտահրավերներն ու սպառնալիքները գլոբալ միգրացիոն ճգնաժամի սրացման պայմաններում, որը պայմանավորված է աշխարհում աշխարհաքաղաքական և տնտեսական լուրջ փոփոխություններով։
Փաշինյանը հանդիպել է Պատրուշևի և ՀԱՊԿ երկրների ԱԽ այլ քարտուղարների հետ