ԵՐԵՎԱՆ, 19 հոկտեմբերի - Sputnik. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ղեկավար մարմնի՝ վարչության նախագահի համար պայքարը շարունակվում է, գրում է «Հրապարակը»։
«Պաշտոնի հիմնական հավակնորդները երկուսն են, ավելի ճիշտ՝ հավակնորդներից երկուսն ունեն ընտրվելու ամենամեծ շանսերը՝ Սուրեն Պապիկյանը, ով պաշտպանական խնդիրներից առավել զբաղված է կուսակցությունում սեփական դիրքերի ամրապնդմամբ, և Երևանի քաղաքապետի պաշտոնին հավակնող Տիգրան Ավինյանը»,-գրում է պարբերականը։
Իշխող կուսակցության համագումարը նշանակված է հոկտեմբերի 29-ին, այդ օրն էլ կընտրեն վարչություն, ապա՝ վարչության կազմից՝ նախագահ։:
Հիշեցնենք, որ ՔՊ-ի համագումարը նախանշված էր սեպտեմբերի 18-ին, սակայն հետաձգվեց՝ պայմանավորված ադրբեջանական ագրեսիայից հետո Հայաստանում ստեղծված իրավիճակով։