ՄՕԿ-ի ղեկավարը դեմ է սպորտի քաղաքականացմանը

Թոմաս Բախ. Արխիվային լուսանկար
Թոմաս Բախը հայտարարել է, որ պատժամիջոցները պետք է տարածվեն միայն նրանց վրա, ովքեր պատասխանատու են դրա համար։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 հոկտեմբերի – Sputnik. Միջազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Թոմաս Բախը դեմ է սպորտի ամբողջական քաղաքականացմանն ու Ռուսաստանի և Բելառուսի մարզիկների և թիմերի նկատմամբ պատժամիջոցների երկարաձգմանը։ Այս մասին նա հայտարարել է ազգային օլիմպիական կոմիտեների ասոցիացիայի գլխավոր ասամբլեայում, որն անցկացվում է Հրվ. Կորեայի մայրաքաղաք Սեուլում։
«Շատերը հարցնում են, թե ինչու մեր պատժամիջոցները չեն տարածվում ռուսաստանյան և բելառուսական մարզական կազմակերպությունների վրա։ Պատճառն այն է, որ այս հակամարտությունը չի սկսվել Ռուսաստանի քաղաքացիների, ռուս մարզիկների, Ռուսաստանի օլիմպիական կոմիտեի կամ Ռուսաստանում ՄՕԿ - ի անդամների կողմից: Պատժամիջոցները պետք է տարածվեն միայն նրանց վրա, ովքեր պատասխանատու են այդ հակամարտության համար», - ասել է ՄՕԿ ղեկավարը։
Բախի խոսքով, ՄՕԿ - ը դեմ է սպորտի քաղաքականացմանը։
«Մենք ավելի քաղաքական չենք լինի, քան քաղաքական գործիչները։ Այս պահին ընթանում Է ՄԱԿ - ի Գլխավոր ասամբլեան՝ մասնակցում են անգամ այն երկրները, որոնք այս պահին հակամարտության մեջ են այլ երկրների հետ», - հավելել է նա ։
Հիշենենք, որ Միջազգային օլիմպիական կոմիտեի (ՄՕԿ) գործկոմը ռուս-ուկրաինական կոնֆլիկտից հետո խորհուրդ էր տվել մարզական ֆեդերացիաներին թույլ չտալ Ռուսաստանի և Բելառուսի մարզիկներին մասնակցել միջազգային մրցումներին։