ԵՐԵՎԱՆ, 19 հոկտեմբերի - Sputnik. Ռուսաստանցի մասնագետ Ալեքսանդր Գրիգորյանն այսօր ժամանել է Երևան` բանակցելու տեղի «Արարատի» ղեկավարության հետ։ Տեղեկությունը հայտնում է «Матч ТВ»-ն։
Նշվում է, որ 56‑ամյա մասնագետի հետ դեռ պայմանագիր չի ստորագրվել, կողմերի միջև բանակցությունները շարունակվում են:
Նախօրեին Գրիգորյանը լքել էր Մոսկվայի ԲԿՄԱ–ի կանանց թիմի գլխավոր մարզչի պաշտոնը, որը զբաղեցնում էր 2021 թվականից։ Պայմանագիրը դադարեցվել է կողմերի փոխադարձ համաձայնությամբ։
Մինչ այդ մարզիչը Հայաստանում գլխավորել է «Ուրարտուն» և «Ալաշկերտը»: