Կիևին իսրայելական զենք մատակարարելու դեպքում այն կարող է Իրանի ձեռքն ընկնել. Նեթանյահու

Իսրայելի գլխավոր ընդդիմադիր «Լիկուդ» կուսակցության առաջնորդ, երկրի նախկին վարչապետ Բենիամին Նեթանյահուն . Արխիվային լուսանկար
Իսրայելի կառավարության նախկին ղեկավարն Արևմուտքին կոչ է արել չչեղարկել Իրանի դեմ պատժամիջոցները և հավատարիմ մնալ Թեհրանի նկատմամբ «հետևողական քաղաքականությանը»:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 հոկտեմբերի – Sputnik. Իսրայելի գլխավոր ընդդիմադիր «Լիկուդ» կուսակցության առաջնորդ, երկրի նախկին վարչապետ Բենիամին Նեթանյահուն մտավախություն ունի, որ եթե Իսրայելը զենք մատակարարի Ուկրաինային, այն կարող է Իրանի մոտ հայտնվել։ Տեղեկությունը հայտնումէ ՌԻԱ Նովոստին:
«Բայց այս հարցում կարծում եմ` նրանք խելամիտ քաղաքականություն են վարում... միշտ հավանականություն կա, և դա բազմիցս տեղի է ունեցել, որ զենքը, որը մենք մատակարարել ենք մարտական գործողությունների որևէ գոտի, հայտնվել է Իրանի ձեռքում և կիրառվելմեր դեմ»,-ասել է Նեթանյահուն ամերիկյան MSNBC հեռուստաալիքին տված հարցազրույցում:
Նա կոչ է արել չչեղարկել Իրանի նկատմամբ կիրառվող պատժամիջոցները և հավատարիմ մնալ Թեհրանի նկատմամբ «հետևողական քաղաքականությանը»։
Խոսելով Կիևի այն մեղադրանքների մասին, թե Իսրայելը իրենց զենք չի մատակարարում, Նեթանյահուն նշել է, որ իրենց երկիրն ընդունել է բազմաթիվ ուկրաինացի փախստականների և փորձում է մարդասիրական աջակցություն ցուցաբերել:
Ավելի վաղ Իսրայելի սփյուռքի նախարար Նահման Շայը հայտարարել էր, որ Իսրայելը պետք է ռազմական օգնություն ցուցաբերի Ուկրաինային՝ Իրանի կողմից ՌԴ-ին բալիստիկ հրթիռների մատակարարման մասին տեղեկության հաստատվելուց հետո (պաշտոնապես և՛ Ռուսաստանի, և՛ Իրանի ԱԳՆ ներկայացուցիչները հերքել էին այդ տեղեկատվությունը):
Իսրայելն Ուկրաինայում ՌԴ հատուկ գործողության սկզբից Կիևին միայն մարդասիրական օգնություն և պաշտպանության միջոցների սահմանափակ խմբաքանակ է տրամադրում քաղաքացիական արտակարգ ծառայությունների աշխատակիցների համար։
ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ Իսրայելի կողմից Կիևին զենք մատակարարելն անխոհեմ քայլ կդառնա և կխաթարի հարաբերությունները Ռուսաստանի հետ։
Կիևին ռազմական օգնություն տալու դեպքում ՌԴ-ն պետք է խզի Իսրայելի հետ կապերը. փորձագետ