Ադրբեջանի ագրեսիան Հայաստանի դեմ

Գերմանիան կցանկանար մասնակցել Հայաստանում ԵՄ առաքելությանը. ԱԳՆ

Որոշումը, թե կոնկրետ ով է ներգրավված լինելու գործընթացում, կկայացնի առաքելության ղեկավարությունը` կախված կոնկրետ կարիքներից։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 հոկտեմբերի – Sputnik. Գերմանիան կցանկանար մասնակցել Հայաստանում դիտորդական առաքելությանը և նախատեսում է իր փորձագետներին առաջարկել նոյեմբերից աշխատելու համար։ Այս մասին լրագրողներին հայտնել է ԳԴՀ–ի ԱԳՆ ներկայացուցիչը։
Շառլ Միշելը ողջունել է ԵՄ առաքելության արագ տեղակայումը հայ-ադրբեջանական սահմանին
Ավելի վաղ ԵՄ–ի ԱԳՆ ղեկավարը Լյուքսեմբուրգում կայացած նիստին պաշտոնապես հաստատել էր Հայաստան 40 դիտորդի ուղարկումը սահմանին իրավիճակի մոնիթորինգի համար։
«Դաշնային կառավարությունը ձգտում է, որ Գերմանիան մասնակցի Հայաստանում դիտորդական առաքելությանը, և կկարողանա փորձագետների գործուղում առաջարկել նոյեմբերից սկսած», – ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ` նշել է ԱԳՆ ներկայացուցիչը։
Ըստ նրա` որոշումն այն մասին, թե կոնկրետ ով ներգրավված կլինի գործընթացում, կկայացնի առաքելության ղեկավարությունը` կախված կոնկրետ կարիքներից։
ԵՄ տեխնիկական գնահատման առաքելության անդամներն այցելել են Գեղարքունիքի սահման
Հիշեցնենք, որ ԵՄ դիտորդների առաքելությունը նախատեսված է երկու ամսվա համար։ Աշխատանքի նպատակը տարածաշրջանում անվտանգության և կայունության վերականգնմանը, վստահության ձևավորմանն ու սահմանին դելիմիտացիայի և անվտանգության հանձնաժողովի աշխատանքին նպաստելն է։