ԵՐԵՎԱՆ, 15 հոկտեմբերի - Sputnik. Հայկական Flyone Armenia ավիաընկերությունը հոկտեմբերի 19-ից սկսել է ուղիղ կանոնավոր չվերթեր իրականացնել Երևան-Եկատերինբուրգ-Երևան երթուղով, ՌԻԱ Նովոստիին հայտնել են ավիաընկերության մամուլի ծառայությունից:
«Երևան-Եկատերինբուրգ-Երևան երթուղով չվերթերը կիրականացվեն Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից դեպի «Կոլցովո» միջազգային օդանավակայան` շաբաթական երկու չվերթ հաճախականությամբ` չորեքշաբթի և կիրակի օրերին»,-ասված է հաղորդագրության մեջ:
Չորեքշաբթի օրը ուղիղ չվերթերի մեկնարկի արարողության ժամանակ «Flyone Armenia»-ի խորհրդի նախագահ Արամ Անանյանը հայտնել է, որ Եկատերինբուրգը դարձել է Ռուսաստանի չորրորդ քաղաքը, որը միացել է Հայաստանի Առաջին ազգային բյուջետային ավիաընկերության ավիացիոն քարտեզին:
«Այս իրադարձությունը մեզ համար մեծ նշանակություն ունի, և առաջիկայում ընկերությունը նախատեսում է ավելացնել դեպի Ռուսաստան չվերթերի քանակը, ներառյալ նոր ուղղությունները »,-ասել է Անանյանը:
Flyone Armenia-ն հիմնադրվել է 2021 թվականին: Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն նույն թվականի հոկտեմբերի 27-ին նրան օդանավի շահագործողի հավաստագիր է տվել։
Flyone Armenia-ն թռիչքներ է իրականացնում մի շարք ուղղություններով` Մոսկվա, Սանկտ Պետերբուրգ, Սոչի, Փարիզ, Լիոն, Քիշնև, Թբիլիսի և Ստամբուլ: Ավիաընկերության օդանավների պարկը բաղկացած է Airbus A320 և A319 ինքնաթիռներից։
Flyone Armenia-ն թռիչքներ է իրականացնում մի շարք ուղղություններով` Մոսկվա, Սանկտ Պետերբուրգ, Սոչի, Փարիզ, Լիոն, Քիշնև, Թբիլիսի և Ստամբուլ: Ավիաընկերության օդանավների պարկը բաղկացած է Airbus A320 և A319 ինքնաթիռներից։