Եվրոպայում ամենից շատ ավելորդ քաշի հակված են Լեհաստանի երեխաները

Արխիվային լուսանկար
Հայաստանում ավելորդ քաշից տառապում է բնակչության ավելի քան 50%-ը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 հոկտեմբերի – Sputnik. Լեհաստանի երեխաները Եվրոպայում ամենից շատ են ավելորդ քաշի հակված։ Տեղեկությունը հայտնում է լեհական Gazeta Wyborcza-ն՝ հղում անելով ԱՀԿ-ի տվյալներին:
Հանրային առողջության ժողովրդական ինստիտուտի տվյալներով՝ լեհ դպրոցականների 30,5 տոկոսը տառապում է ավելորդ քաշից։
Առողջ ու կուշտ. ի՞նչ ուտել աշխատավայրում
Նշվում է, որ Լեհաստանում երեխաները չարաշահում են յուղոտու քաղցր սնունդը, նրանք ավելի քիչ են շարժվում. ծնողներն ավելի հաճախ են նրանց մեքենայով տանում և՛ դպրոց, և՛ պարապմունքների:
Պոզնանի ֆիզիկական կուլտուրայի ակադեմիայի սննդաբան Էվա Շլիվիցկան նշում է, որ պետք է հասկանալ՝ ավելորդ քաշից ազատվել անհրաժեշտ է ճիշտ ապրելակերպի շնորհիվ։ Ավելին, դա վերաբերում է ընդհանուր առմամբ ընտանիքին, քանի որ երեխաները պետք է օրինակ վերցնեն ծնողներից:
Բացի այդ, մասնագետը նշել է՝ պետք է հիշել, որ ավելորդ քաշը նվազեցնելը արագ չի լինում։
Նշենք, որ Հայաստանում, ԱՀԿ-ի տվյալներով, ավելորդ քաշից տառապում է բնակչության ավելի քան 50%-ը, որից 20% -ը՝ ճարպակալումից։