Երգիչ Հայկոն հետմահու կպարգևատրվի ՀՀ ԱԺ նախագահի հուշամեդալով

Հայկոն մահացել էր 2021–ի սեպտեմբերի սեպտեմբերի 29–ին 48 տարեկան հասակում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հրամանով երգիչ և երգահան Հայկ Հակոբյանը (Հայկո) հետմահու կպարգևատրվի։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԺ աշխատակազմի մամուլի ծառայությունը։
«Կարգադրում եմ հայ մշակույթի և երգարվեստի զարգացման գործում ներդրած մեծ ավանդի համար երգիչ և երգահան Հայկ Հակոբյանին (Հայկո) հետմահու պարգևատրել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի հուշամեդալով»,- ասված է ԱԺ նախագահի հրամանում:
Հիշեցնենք` Հայկոն մահացել էր 2021–ի սեպտեմբերի սեպտեմբերի 29–ին 48 տարեկան հասակում։
Հայկոն մանկուց զբաղվել է երաժշտությամբ, ավարտել է Երևանի Չուխաճյանի անվան երաժշտական դպրոցը, Ռ. Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանը, Կոմիտասի պետական կոնսերվատորիան։
Հայկոն աշխարհի լավագույն հայրն էր. Անահիտ Սիմոնյանը որդու հետ լուսանկար է հրապարակել
2006 թ. ՀՀ Նախագահի հրամանագրով նրան շնորհվել է Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստի կոչում։ 2007 թ. ներկայացրել է Հայաստանը «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթի ժամանակ և զբաղեցրել 8-րդ տեղը։
Հայկոն գրել է երաժշտություն «Մի վախեցիր», «Սպանված աղավնի», «Խաչագողի հիշատակարանը», «Ոչինչ չի մնա», «Հոբելյանական հաճախորդ», «Վանա ծովուն արշալույսը», «Գարեգին Նժդեհ» ֆիլմերի համար։ «Խաչագողի հիշատակարանը» ֆիլմի սաուդթրեքն արժանացել է մրցանակի։