ԵՐԵՎԱՆ, 19 հոկտեմբերի – Sputnik. Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ պայմանավորվել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ գազի հաբի թեմայով։
Էրդողանը նշել է, որ Եվրոպան կարող է Թուրքիայի միջոցով օգտագործել ռուսական գազը։
«Այժմ Եվրոպան մտածում է՝ ինչպես իրեն էներգիայով ապահովել առաջիկա ձմեռվա համար։ Մենք, փառք Ալլահին, նման խնդիր չունենք։ Ավելին, պարոն Պուտինի հետ մեր վերջին հանդիպման ժամանակ պայմանավորվեցինք Թուրքիայում գազի հաբ ստեղծել։ Ինչպես նա նշել է՝Եվրոպան կարող է օգտագործել ռուսական գազը Թուրքիայի միջոցով», - ասել է Թուրքիայի առաջնորդը խորհրդարանում իր կուսակցության ժողովի ժամանակ։
Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ ՌԴ-ն կարող է տեղափոխել գազի տարանցումը «Հյուսիսային հոսքերից» Սև ծովի տարածաշրջան ու Թուրքիա: Ռուսաստանի նախագահը քննարկել է այդ գաղափարը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։ Նրանք հանձնարարել են մանրամասն և արագ մշակել դրա կատարումը։