ԵՐԵՎԱՆ, 19 հոկտեմբերի – Sputnik. Էներգոդարի (որտեղ գտնվում է Զապորոժիեի ԱԷԿ–ը) քաղաքապետարանին Ուկրաինայի ԶՈւ–ի հասցրած կադրերը հայտնվել են համացանցում։ Տեսանյութը հրապարակել է ՎԳՏՌԿ–ի հատուկ թղթակից Օլգա Կուրլաևան իր Telegram ալիքում։
Տեսանյութում երևում է` ինչպես են ուկրաինացի զինվորականները ամերիկյան HIMARS ՀԿՌՀ–ից հարվածներ հասցնում քաղաքային վարչակազմի շենքին։
Հայտնում են նաև, որ Ուկրաինայի ԶՈւ–ն գրոհել է բնակավայրի քաղաքացիական ենթակառուցվածքների վրա։ Հայտնի է, որ հարվածի հետևանքով տուժածներ չկան։
Մինչ այդ «Մենք Ռուսաստանի հետ ենք» շարժման նախագահ Վլադիմիր Ռոգովը հայտարարել է, որ ուկրաինական ստորաբաժանումները սկսել են ավելի ինտենսիվ կրակել քաղաքի վրա։ Նրա խոսքով` հարվածներ են եղել նաև ՋԷԿ–ի շրջանում։ Բացի այդ հայտնել էին, որ քաղաքը մասամբ հոսանքազրկվել է։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 237-րդ օրը։