ԵԱՀԿ-ն հոկտեմբերի 21-27-ը կարիքների գնահատման թիմ կուղարկի Հայաստան

Պատվիրակները կգնահատեն իրավիճակը սահմանամերձ որոշ շրջաններում` ԵԱՀԿ մանդատին և փորձին համապատասխան։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 հոկտեմբերի - Sputnik. ԵԱՀԿ-ն Հայաստան կուղարկի կարիքների գնահատման թիմ, որը երկրում կգտնվի հոկտեմբերի 21-27-ը։ Այս մասին հայտնում է կազմակերպության մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ թիմը Հայաստան կժամանի ՀՀ կառավարության հրավերով։
Փաշինյանն ընդունել է Իզաբել Դյումոնին և ԵԱՀԿ ՄԽ ֆրանսիացի համանախագահին. ին՞չ են քննարկել
Այցի նպատակն է գնահատել իրավիճակը սահմանամերձ որոշ շրջաններում ԵԱՀԿ մանդատին ու փորձին համապատասխան և անվտանգության համապարփակ հայեցակարգի շրջանակներում:
Միջազգային փորձագետներից և ԵԱՀԿ քարտուղարության ներկայացուցիչներից կազմված տեխնիկական խումբը կայցելի հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով գտնվող շրջաններ և տեղում խորհրդակցություններ կանցկացնի համապատասխան շահագրգիռ կողմերի, ինչպես նաև միջազգային գործընկերների հետ:
Ավելի վաղ Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը հայտնել էր, որ Երևանը դիմել է կազմակերպությանը Ադրբեջանի հետ սահման դիտորդներ ուղարկելու համար։