Սուրեն Պապիկյանը Հնդկաստանում այցելել է Գանդինագար քաղաքում բացված DEFEXPO ցուցահանդես

Սուրեն Պապիկյանը շրջել է տաղավարներով, ծանոթացել ներկայացված ցուցանմուշներին, զրուցել մի շարք ընկերությունների ղեկավարների հետ:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 հոկտեմբերի - Sputnik. Հնդկաստան աշխատանքային այցի շրջանակում պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է Գանդինագար քաղաքում բացված DEFEXPO ցուցահանդես: Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը։
Սուրեն Պապիկյանն այցելել է Գանդինագար քաղաքում բացված DEFEXPO ցուցահանդես
Նշվում է, որ Սուրեն Պապիկյանը շրջել է ցուցահանդեսի տաղավարներով, ծանոթացել ներկայացված ցուցանմուշներին, զրուցել մի շարք ընկերությունների ղեկավարների հետ:
Հիշեցնենք` ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով Հնդկաստան է մեկնել այսօր:
Նա հանդիպել է Հնդկաստանի պաշտպանության նախարար Շրի Ռաջնաթ Սինկհի հետ և նրան Հայաստան հրավիրել։