«Սա ինձ լռեցնելու փորձ է, բայց ես կալանավորվելուց չեմ վախենում». Էրիկ Ալեքսանյան

Էրիկ Ալեքսանյան. Արխիվային լուսանկար
Այս պահին փաստաբանին ազատ են արձակել, քանի որ լրացել է նրա ձերբակալման 24 ժամը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 հոկտեմբերի – Sputnik. Փաստաբան Էրիկ Ալեքսանյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքն ու այն համարում է հորինված։ Նա այս նա մասին հայտարարեց Երևանի ընդհանուր իրավասության դատարանի շենքի դիմաց։
Այնտեղ այսօր քննվում էր փաստաբանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու` նախաքննական մարմնի միջնորդությունը։
Լրագրողների հետ զրույցում Ալեքսանյանն ասաց, որ իրեն ազատ են արձակել, քանի որ լրացել է ձերբակալման 24 ժամը։
«Սա ինձ լռեցնելու փորձ է, բայց ես կալանավորվելուց չեմ վախենում, քննության ընթացքում ես ինքս կապացուցեմ , որ ոչ միայն մեղավոր չեմ, այլ նաև ոչ մի առնչություն չունեմ այն ամենի հետ ինչ ինձ վերագրում են»,– դատարանի դիմաց հայտարարեց Էրիկ Ալեքսանյանը։
Հիշեցնենք, որ փաստաբան Էրիկ Ալեքսանյանին երեկ ԱԱԾ-ն ձերբակալել էր։