«Ռեալի» հարձակվող Կարիմ Բենզեման ստացավ 2022-ի «Ոսկե գնդակը»

Ֆրանսիայի ֆուտբոլի ազգային թիմի և Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կարիմ Բենզեման դարձավ «Ոսկե գնդակի» դափնեկիր
Լավագույն դարպասապահի կոչմանն արժանացավ «Ռեալի» և Բելգիայի հավաքականի դարպասապահ Տիբո Կուրտուան։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 հոկտեմբերի - Sputnik. Ֆրանսիայի ֆուտբոլի ազգային թիմի և Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կարիմ Բենզեման դարձավ «Ոսկե գնդակի» դափնեկիր:
France Football հեղինակավոր հանդեսի «Ոսկե գնդակի» մրցանակաբաշխությունը կայացավ Փարիզի «Շատլե» թատրոնում:
Տարվա լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ ճանաչվեց նվաճեց «Բարսելոնայի» կիսապաշտպան Գավին։
Տարվա լավագույն հարձակվողն է «Բարսելոնայի» և Լեհաստանի ազգային հավաքականի հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին։
Լավագույն դարպասապահի կոչմանն արժանացավ «Ռեալի» և Բելգիայի հավաքականի դարպասապահ Տիբո Կուրտուան։
Լավագույն ֆուտբոլիստուհին «Բարսելոնայի» խաղացող Ալեքսիա Պուտելյասն է։
Տարվա լավագույն թիմ ճանաչվեց «Մանչեսթեր Սիթին»։