Նորվեգիան սատարում է Հայաստանին ու հայ ժողովրդին. արտգործնախարար

Նորվեգիան սեպտեմբերի 15-ին ԵԽ–ում բարձրացրել է Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիայի հարցը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 հոկտեմբերի - Sputnik. Նորվեգիան սատարում է Հայաստանին ու հայ ժողովրդին։ Այս մասին այսօր ԱԳ նախարարությունում ՀՀ ԱԳ նախարար Միրզոյանի հետ կայացած համատեղ ասուլիսում հայտարարեց Նորվեգիայի ԱԳ նախարար Աննիկեն Հյութֆիլդտը։

«Իմ այցի նպատակն է նախ և առաջ հայտնել Նորվեգիայի պատրաստակամությունը` սատարելու հայ ժողովրդին։ Ուրախ կլինեի ավելի լավ հասկանալու ձեր երկրում ու տարածաշրջանում տիրող իրավիճակը այս դժվարին ժամանակներում, ինչպես նաև ամրապնդելու մեր երկու երկրների ու ժողովուրդների միջև հրաշալի և բարեկամական հարաբերությունները», – ասաց Հյութֆիլդտը։

Նորվեգացի դիվանագետը հիշեցրեց, որ Նորվեգիան ԵՄ անդամ չէ, բայց ակտիվ համագործակցում է ԵԱՀԿ–ի ու ՄԱԿ–ի հետ, իսկ սեպտեմբերի 15-ին ԵԽ–ում բարձրացրել է Հայստանի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիայի հարցը։
Նորվեգիայի ԱԳ նախարար Աննիկեն Հյութֆիլդտը Հայաստանում է աշխատանքային այցով։