Նորվեգիայի արտաքին գործերի նախարարն այցելել է Ծիծեռնակաբերդ

Նորվեգիայի արտաքին գործերի նախարարն այցելել է Ծիծեռնակաբերդ
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 հոկտեմբերի – Sputnik. Աշխատանքային այցով Հայաստանում գտնվող Նորվեգիայի արտաքին գործերի նախարարն այցելել է Ծիծեռնակաբերդ, հայտնում են ԱԳՆ մամուլի ծառայությունից։
Նորվեգիայի արտաքին գործերի նախարարն այցելել է Ծիծեռնակաբերդ
«ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի ուղեկցությամբ Նորվեգիայի արտաքին գործերի նախարար Աննիկեն Հյութֆիլդտն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր և հարգանքի տուրք մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին»,–ասված է հաղորդագրության մեջ:
Նշենք, որ Նորվեգիայի ԱԳ նախարար Աննիկեն Հյութֆիլդտը Հայաստանում է աշխատանքային այցով։
Նորվեգիայի արտաքին գործերի նախարարն այցելել է Ծիծեռնակաբերդ
Նախորդ անգամ Հայաստանի ու Նորվեգիայի արտաքին քաղաքական գերատեսչություների ղեկավարները հանդիպել են այս տարվա մայիսին Թուրինում անցկացված ԵԽ 132-րդ նախարարական նստաշրջանի շրջանակում։