ՆԳ նախարարության կազմավորման նախագիծն ավարտուն տեսքի կբերվի մինչև տարեվերջ

Նիկոլ Փաշինյանը խորհրդակցություն է հրավիրել նոր ձևավորվելիք ՆԳ նախարարության կառուցվածքին վերաբերող հարցերը քննարկելու համար
Վարչապետին է ներկայացվել ներքին գործերի նախարարության կազմավորման նախագծի տարբերակը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խորհրդակցություն է հրավիրել նոր ձևավորվելիք ներքին գործերի նախարարության կառուցվածքին և գործառույթներին վերաբերող հարցերը քննարկելու համար։ Տեղեկությունը հայտնում է Կառավարության մամուլի ծառայությունը։
Ըստ հաղորդագրության` վարչապետին է ներկայացվել ներքին գործերի նախարարության կազմավորման նախագծի լրամշակված ու նախորդ քննարկումների արդյունքներով արձանագրված առաջարկներով տարբերակը։
«Նիկոլ Փաշինյանը կարևորել է կառուցվածքային բարեփոխմանը համահունչ մասնագիտական չափանիշների սահմանումը և քաղաքաշինական ենթակառուցվածքի ապահովումը, որոնք պետք է համապատասխանեն նոր կազմավորվող նախարարության բովանդակությանը»,– ասված է հաղորդագրությունում:
Կառավարության ղեկավարը հանձնարարել է շարունակել աշխատանքները նախագծի վերջնականացման ուղղությամբ:
Նախատեսվում է, որ նախագիծն ավարտուն տեսքի կբերվի մինչև տարեվերջ, ապա կգործարկվի ՆԳՆ-ն: