Միրզոյանը Նորվեգիայի ԱԳ նախարարին է ներկայացրել խաղաղության պայմանագրի մանրամասները

ԱԳ նախարարը Նորվեգիայի գործընկերոջ հետ քննարկել է սահմանային իրավիճակի վերահսկման միջազգային մեխանիզմների ներդրումը և ակնկալել աջակցություն
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը Նորվեգիայի ԱԳ նախարար Աննիկեն Հյութֆիլդտին է ներկայացրել Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի մշակման աշխատանքի մանրամասները, ԼՂ հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ Հայաստանի դիրքորոշումը։
«Քննարկել ենք ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ ադրբեջանական վերջին ագրեսիայից հետո ստեղծված իրավիճակը։ Մենք գնահատում ենք Նորվեգիայի հասցեական դիրքորոշումը՝ ի աջակցություն Հայաստանի տարածքային ամբողջականության և իքնիշխանության,Ինչպես նաև Ադրբեջանի զինված ուժերի կողմից հայ ռազմագերիների արտադատական սպանությունների խնդրի շուրջ։ Լիահույս ենք, որ Նորվեգիան,որպես ժողովրդավարության և մարդու իրավունքների պաշտպանության առաջամարտիկ, կշարունակի հավատարիմ մնալ իր որդեգրած դիրքորոշմանը»,- համատեղ ճեպազրույցի ժամանակ ասաց Միրզոյանը։
ԱԳ նախարարը Նորվեգիայի գործընկերոջ հետ քննարկել է նաև սահմանային իրավիճակի մշտադիտարկման և վերահսկման միջազգային մեխանիզմների ներդրումը և ակնկալել միզազգային գործընկերների, այդ թվում Նորվեգիայի աջակցությունը։
«Վերահստատե եմ ՀՀ ինքնիշխան տարածքից Ադրբեջանակն ԶՈւ-ի դուրսբերման, Արդբեջանում ապօրինաբար պահվող հայ ռազմագերիների վերադարձման և հրադադարի անվերապահ պահպանման հրամայականը՝ վերստին ընդգծելով ուժի կիրառման սպառնալիքի միջոցով խնդիրներիլուծման անընդունելիությունը»,-ասաց Միրզոյանը։
Նշենք, որ Նորվեգիայի ԱԳ նախարար Աննիկեն Հյութֆիլդտը Հայաստանում է աշխատանքային այցով։
Նախորդ անգամ Հայաստանի ու Նորվեգիայի արտաքին քաղաքական գերատեսչություների ղեկավարները հանդիպել են այս տարվա մայիսին Թուրինում անցկացված ԵԽ 132-րդ նախարարական նստաշրջանի շրջանակում։