Մեր երկրում այսքան «բորդյուրի», քարե սալիկների կամ ցեմենտի կարիք չի զգացվել. Գնել Սանոսյան

Օրական 10-12 հազար դրամով շինարարությունում աշխատող չի գտնվում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 հոկտեմբերի – Sputnik. Կառավարությունը գումարները հատկացրել է, բայց շինարարական փուլում բազմաթիվ դժվարություններ են հանդիպում։ Այս մասին Sputnik Արմենիային տված հարցազրույցում ասաց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը՝ ի թիվս այլ հարցերի անդրադառնալով շինարարական ոլորտում առկա խնդիրներին։
«Ցավոք մենք խնդիր ունենք մեր ցանկությունները իրականություն դարձնելու։ Կառավարությունը գումարները հատկացրել է, փաստաթղթային աշխատանքները արել է, բայց երբ հասնում է շինարարական փուլին, սկսում են բազմաթիվ դժվարություններ»,-ասաց Սանոսյանը
Նախարարը ոլորտում երկու խնդիր է առանձնացնում՝ շինարարական ընկերությունների՝ կառավարության պահանջներին չբավարարող կարողությունները և տարբեր շինանյութերի պակասը։
«Մեր երկրում այսքան «բորդյուրի», քարե սալիկների կամ ցեմենտի կարիք չի զգացվել, և այս մեծ պահանջարկը բերել է նրան, որ ուղղակի եղած քանակը չի բավարարում։ Ցավոք, մեզ մոտ քարի, ցեմենտի և այլ շինարարական նյութերի հերթ է։ Այդ պատճառով էլ նախարության ծրագրերը արագ չեն իրականացվում»,- նշեց նախարար։
Նա հորդորեց ՀՀ-ում ավելացնել շինարարական ընկերությունների թիվը․
«Այս պահին Հայաստանում ազատ շինարար, շինարական ընկերություն կամ տեխնիկա չկա։ Բոլորն աշխատում են, և այս դաշտում խնդիր ունենք»։
Ինչ վերաբերում է շինարարների վարձատությանը, նախարարը նշեց՝ նրանց բավականին բարձր աշխատավարձ է առաջարկվում՝ օրական 10-12 հազար դրամ, սակայն շինարարներ չեն գտնվում։
Տեղ-Կոռնիձոր ճանապարհի հողային աշխատանքները կավարտեն մինչև տարեվերջ
Գնել Սանոսյանը հարցազրույցում անդրադարձել է նաև Սյունիքում Ադրբեջանի ագրեսիայի հետևանքներին, ենթակառուցվածքների վերակագնմանը, ինչպես նաև նոր ատոմակայանի կառուցմանը։
Մանրամասները՝ տեսանյութում։