Մամիկոն Ղարիբյանը գրավեց 2-րդ տեղը շախմատի «Երևան Օփեն» մրցաշարում

Մամիկոն Ղարիբյան. Արխիվային լուսանկար
Մամիկոն Ղարիբյանը լրացուցիչ ցուցանիշներով զիջեց Սերգեյ Լոբանովին և մրցաշարում զբաղեցրեց երկրորդ տեղը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 հոկտեմբերի - Sputnik. Երևանում ավարտվեց Yerevan Open 2022 («Երևան Օփեն») շախմատի միջազգային մրցաշարը:
Ինը տուրերից հետո Ա խմբի մրցաշարային աղյուսակը գլխավորեցին Սերգեյ Լոբանովը (Ռուսաստան) և Հայաստանի ներկայացուցիչ Մամիկոն Ղարիբյանը՝ 7-ական միավորով։
Մամիկոն Ղարիբյանը լրացուցիչ ցուցանիշներով զիջեց Լոբանովին և մրցաշարում զբաղեցրեց երկրորդ տեղը։
Մանուէլ Պետրոսյանը հաղթեց Ծաղկաձորում կայացած Chess Mold Open շախմատային մրցաշարում
Մրցաշարին մասնակցում էին 15 երկրի 292 շախմատիստներ։ «Երևան Օփեն» մրցաշարին մասնակցում էին միջազգային կոչում ունեցող 55 շախմատիստ, որոնցից 22-ը միջազգային գրոսմայստերներ են:
Մրցաշարի մրցանակային ֆոնդը կազմում է 14 միլիոն դրամ: