Մ20. հայ ծանրորդը հաղթեց թուրք մրցակիցներին ու դարձավ չեմպիոն

Ծանրաձող
Մինչև 20 տարեկանների պայքարում ավելի վաղ Հայաստանի համար բրոնզե մեդալ էր նվաճել 61 կգ Ռաֆիկ Մինասյանը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 հոկտեմբերի - Sputnik. Ալբանիայի Դյուրես քաղաքում ընթացող ծանրամարտի Եվրոպայի մինչև 20 տարեկանների առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Գոռ Սահակյանը (67 կգ) երկամարտում գրանցել է 301 կգ արդյունք ու նվաճել է չեմպիոնի տիտղոսը:
67 կգ քաշայիններ մեդալային պայքարն ընթանում էր Գոռ Սահակյանի ու երկու թուրք ծանրորդների միջև: Չնայած առանձին վարժություններում թուրք ծանրորդները անցան Գոռին, բայց երկամարտում նա 3 կգ-ով շրջանցեց մրցակիցներին:
Մինչև 20 տարեկանների պայքարում ավելի վաղ Հայաստանի համար բրոնզե մեդալ էր նվաճել 61 կգ Ռաֆիկ Մինասյանը: Նա երկամարտում գրանցել էր 256 կգ արդյունքով (116+140):