Կրասնոդարցի բուժքույր Քրիստինա Թորոսյանը պարգևատրվել է ՀՌԳ գոտում կյանքեր փրկելու համար

Կրասնոդարցի բուժքույր Քրիստինա Թորոսյանը պարգևատրվել է ՀՌԳ գոտում կյանքեր փրկելու համար
Կրասնոդարցի բուժքույր Քրիստինա Թորոսյանը պարգևատրվել է ՀՌԳ գոտում կյանքեր փրկելու համար. Արխիվային լուսանկար
Աղջիկը ԽՍՀՄ հերոսի ծոռ է: Հատուկ ռազմական գործողության գոտի նա սեփական ցանկությամբ է մեկնել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 հոկտեմբերի - Sputnik. 23-ամյա բուժքույր Քրիստինե Թորոսյանն արդեն յոթ ամիս է, ինչ աշխատում է Դոնբասում` օգնելով վիրավորներին։ Օրերս նրան շնորհվել է «Մահացողներին փրկելու համար» մեդալ (Ռուսաստանի նախագահի ստորագրությամբ), որը շնորհվում է ծայրահեղ իրավիճակներում մարդկանց փրկության համար:
«Քրիստինան պայմանագիր էր կնքել բժշկական քոլեջն ավարտելուց հետո, և այնտեղ հայտնվել էր որպես ռազմական բժիշկ, օպերացիոն քույր»,-հայտնել է նրա քույր Դիանան։ Աղջիկը այժմ էլ ծառայության մեջ է ԼժՀ-ում: Արձակուրդի հարազատների հետ մի քանի շաբաթ անցկացնելու նա պատրաստվում է գալ հոկտեմբերի վերջին։ Դիանայի խոսքով` Քրիստինայի համար պատիվ էր զինվորական բժիշկ դառնալն ու երկրին ծառայելը, քանի որ նրա մեծ պապը՝ Խաչատուր Թազայանը, Խորհրդային Միության հերոս է։
Выпускница Кущевского медколледжа Кристина Торосян награждена медалью За спасение погибавших
Կրասնոդարցի բուժքույր Քրիստինա Թորոսյանը պարգևատրվել է ՀՌԳ գոտում կյանքեր փրկելու համար
Ի դեպ, Քրիստինան 2019 թվականին գերազանցությամբ ավարտել է Կուշչյովսկի բժշկական քոլեջը «Քույրական գործ» մասնագիտացմամբ, ուսումը շարունակել է Հարավային դաշնային համալսարանում հոգեբանության ֆակուլտետում (հեռակա), և զուգահեռ աշխատել է Նովոչերկասկի ռազմական հոսպիտալում` որպես վիրահատական բուժքույր։ Քրիստինան Ռուսաստանի ռազմական բժիշկների մրցույթների բազմակի մրցանակակիր է։