Իրանի արտգործնախարարը հայտնել է` երբ է ՌԴ–ի հետ նոր պայմանագիր կնքվելու

Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլահիանը
Նոր փաստաթղթի թեման քննարկվել է Սամարղանդում ՇՀԿ–ի գագաթնաժողովի շրջանակում Ռուսաստանի և Իրանի առաջնորդների սեպտեմբերյան բանակցությունների ժամանակ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 հոկտեմբերի – Sputnik. Թեհրանն ու Մոսկվան մինչև 2022 թվականի վերջ համագործակցության վերաբերյալ համապարփակ համաձայնագիր կստորագրեն։ Այս մասին, Tasnim գործակալության փոխանցմամբ, հայտարարել է Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլահիանը։
«Համաձայնագիրը կստորագրվի մինչև տարեվերջ Թեհրանում կամ Մոսկվայում», – ասել է նախարարը։
Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն Իրանի իր գործընկեր Իբրահիմ Ռաիսիի հետ Սամարղանդում կայացած հանդիպման ժամանակ նշել էր, որ Իրանի հետ նոր պայմանագրի շուրջ աշխատանքներն ավարտական փուլում են։ Ըստ նրա` Մոսկվայի և Թեհրանի համագործակցությունը դրական է զարգանում, ապրանքաշրջանառությունն աճում է։