Ի՞նչ ակնկալիքներ կան Չավուշօղլուի հետ հանդիպումից. Արարատ Միրզոյանի պատասխանը

ՀՀ ԱԳ նախարարը կարծում է, որ հանդիպումների ընթացքում կողմերը պետք է անկեղծորեն ու լուրջ քայլեր ձեռնարկեն երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման և սահմանի բացման համար։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 հոկտեմբերի - Sputnik. ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը դեմ չէ Թուրքիայի ԱԳ նախարարի հետ դեմ առ դեմ հանդիպմանը։ Այս մասին Միրզոյանը հայտարարեց այսօր ԱԳՆ–ում կայացած ասուլիսում ի պատասխան Sputnik Արմենիայի հարցի։
«Որևէ հանդիպում, որ կարող է օգնել հարաբերությունների կարգավորմանը, կարող է տեղի ունենալ։ Ես երբեք դեմ չեմ եղել այդպիսի հանդիպման։ Այլ բան է, որ ես կարծում եմ, որ այսպիսի հանդիպումների ընթացքում կողմերը պետք է անկեղծորեն ու լուրջ քայլեր ձեռնարկեն երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման և սահմանի բացման համար»,– ասաց Միրզոյանը։
Միրզոյանը հույս հայտնեց, որ կայանալու դեպքում ԱԳ նախարարների հանդիպումը շոշափելի արդյունքներ կգրանցի։
Հիշեցնենք` Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն Ստամբուլում կայացած ասուլիսում երեկ հայտարարել էր, որ պատրաստ է հանդիպել իր հայ գործընկեր Արարատ Միրզոյանի հետ, սակայն բանակցությունների կոնկրետ ժամկետ դեռ նշանակված չէ։
Չավուշօղլուն հիշեցրել էր, որ երկու նախարարների հանդիպում տեղի է ունեցել Անթալիայի դիվանագիտական ֆորումի ժամանակ, որստի իրենք որևէ խնդիր չեն տեսնում այդ ֆորմատով շփումները շարունակելու համար։
Բաքուն և Երևանը համաձայնության են եկել խաղաղության պայմանագրի կետերի շուրջ. Չավուշօղլու