Հայաստանն առաջին անգամ մեդալ կունենա բռնցքամարտի կանանց մեծահասակների ԵԱ–ում

Սոնա Հարությունյանը մրցումից հետո
Չեռնոգորիայի Բուդվա քաղաքում ընթացող Եվրոպայի կանանց մեծահասակների առաջնությունում մեդալն արդեն ապահովել է 63 կգ քաշային Սոնա Հարությունյանը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 հոկտեմբերի – Sputnik. Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ մեր երկիրը մեդալ կունենա բռնցքամարտի Եվրոպայի կանանց մեծահասակների առաջնությունում: Տեղեկությունը հայտնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան։
Չեռնոգորիայի Բուդվա քաղաքում ընթանում է Եվրոպայի կանանց մեծահասակների առաջնությունը։ Հայաստանի առաջին մեդալն արդեն ապահովել է 63 կգ քաշային Սոնա Հարությունյանը:
Քառորդ եզրափակիչում հայ մարզուհին մրցել է վրացի Տեկլե Լամինիձեի հետ ու հաղթել մեծ առավելությամբ: 3 ռաունդում էլ Սոնան տակտիկապես շատ գրագետ մենամարտ է անցկացրել։ Բոլոր մրցավարները 5:0 հաշվով հաղթանակը շնորհել են Սոնա Հարությունյանին:
Նա կիսաեզրափակիչում է և ապահովել է առնվազն բրոնզե մեդալ: