Էրիկ Ալեքսանյանի գործը հարուցված է օդում կախված լուրերի, բամբասանքների հիման վրա. փաստաբան

Էրիկ Ալեքսանյանին առաջադրված մեղադրանքը, նրա փաստաբանի հավաստմամբ, վերաբերում է բացառապես փաստաբանական գրծունեությամբ իրականացված օրինական գործառույթներին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 հոկտեմբերի – Sputnik. Փաստաբան Էրիկ Ալեքսանյանի նկատմամբ քրեական գործը հարուցված է օդում կախված լուրերի, բամբասանքների հիման վրա։ Այս մասին այսօր Ալեքսանյանի կալանքի միջնորդության վրաբերյալ դատական քննությունից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց նրա փաստաբան Գայանե Պապոյանը։
ԱԱԾ-ն ձերբակալել է փաստաբան Էրիկ Ալեքսանյանին
«Քրեական վարույթով ստացել ենք կալանքի միջնորդությունը, ես հավաստիացնում եմ, որ բերված նյութերում անգամ բառ չկա այն մասին, որ Էրիկ Ալեքսանյանը դիտավորություն է ունեցել, որ դատավոր Արուսյակ Ալեքսանյանը չարաշահի իր լիազորությունները», –ասաց Պապոյանը` միաժամանակ պնդելով, որ Էրիկ Ալեքսանյանին առաջադրված մեղադրանքը վերաբերում է բացառապես նրա փաստաբանական գրծունեությամբ իրականացված օրինական գործառույթներին։ Այն է` Ալեքսանյանը, որպես փաստաբան, իր պաշտպանյալին կալանքից ազատելու միջնորդություն է ներկայացրել դատարան։
«Հիմա նշում են, որ այդ միջնորդութունը ներկայացնելով` Էրիկ Ալեքսանյանն օժանդակել է դատավորին, որ իր լիազորությունները չարաշահի»,– ասաց փաստաբանը։
Թե որ քրեական գործին է վերաբերում Ալեքսանյանին առաջադրված մեղադրանքը, Գայանե Պապոյանը չբացահայտեց` հայտնելով, որ նախաքննական գաղտնիքի չհրապարակման ստորագրություն է տվել, բայց և վստահեցրեց, որ մամուլում շրջանռող «օրենքով գողի» նկատմամբ հարուցված գործի հետ առնչություն չունի։
Հոկտեմբերի 17–ին հայտնի դարձավ, որ ԱԱԾ-ն ձերբակալել է փաստաբան Էրիկ Ալեքսանյանին,
Նշենք, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը` դատավոր Արշակ Կարապետյանի նախագահությամբ,այսօր քննության է առնելու փաստաբան Էրիկ Ալեքսանյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու` նախաքննական մարմնի միջնորդությունը։
Չի ընդունել իրեն առաջադրված մեղադրանքը. Էրիկ Ալեքսանյանի շահերի պաշտպան